Ռուս զինվորականները երկու օդային ռումբ են նետել Բելգորոդի մերձակայքում բարձրահարկ շենքի փլուզման օրը

Լուրեր

07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Մեկ օրում Բելգորոդի մոտակա արվարձանում ռուսական երկու FAB-500 ավիառումբ է։ Տեղի բնակիչները մայիսի 12-ի երեկոյան շտապօգնության ծառայություններին հայտնել են Ռազումնոյե գյուղում առաջին զինամթերքի ընկնելու մասին, գրում է Մեդուզան։

Ըստ այդ տեղեկությունների՝ ռումբը թաղվել է հողի մեջ և չի պայթել Վերեսկովայա փողոցի տան մոտ։ Ընկած զինամթերքը զոհերի և վիրավորների պատճառ չի դարձել։ Երկրորդ ռումբն ընկել է գյուղում մոտ ութ ժամ անց։ Այն ևս թաղվել է ասֆալտի մեջ՝ Վերեսկովայա փողոցի թիվ 5 և 8 տների միջև ընկած հատվածում, գրում է տեղական «Պեպել» Telegram-ալիքը։

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հաստատել է «պայթուցիկ առարկաների անկումը» Ռազումնոյե գյուղում և կոչ է արել տեղի ավելի քան 250 բնակիչներին՝ դրանք ականազերծելիս գնալ անվտանգ վայր։

Օդային ռումբերի ընկնելու վայրը գտնվում է Շչորսա փողոցի 55Ա տնից 8 կմ հեռավորության վրա, որի մուտքերից մեկը փլուզվել էր մայիսի 12-ի առավոտյան զինամթերքով խոցման հետևանքով։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ խոցված ուկրաինական «Տոչկա-Ու» հրթիռներից մեկի բեկորն ընկել է տան երրորդ հարկի վրա, հայտնել է  արտակարգ ծառայություններում ՏԱՍՍ-ի աղբյուրը։ Արդյունքում փլուզվել են շենքի բոլոր 10 հարկերը։

Տան բնակիչները տարհանվել են՝ դրա ամբողջական փլուզման վտանգի պատճառով։ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ զոհվել է 15, վիրավորվել՝ 20 մարդ։

OSINT-ի վերլուծաբանները, ուսումնասիրելով հարվածի հետևանքների լուսանկարներն ու տեսանյութերը, եկել են այն եզրակացության, որ պայթյունը տեղի է ունեցել տան հյուսիս-արևելյան կողմից, որը նայում է ՌԴ տարածքին:

«Մենք միայն երկու վարկած ունենք, կա՛մ սա ՌԴ հակաօդային պաշտպանության զենիթային հրթիռն է, որը խափանվել է ու արձակումից հետո ներքև ընկել, կա՛մ սա հերթական օրինակն է, երբ ռուսական ինքնաթիռի արձակած ավիառումբի թևերը չեն բացվել և այն հերթական անգամ ընկել է Բելգորոդի վրա»,- նշել է Conflict Intelligence Team-ի (CIT) հիմնադիր Ռուսլան Լևիևը։

Երկրորդ վարկածի օգտին է խոսում այն, որ ողբերգության ժամանակ ուկրաինական Telegram-ալիքները հայտնում էին Խարկովի մարզի վրա ավիառումբերի արձակման մասին։

The Insider-ի հաշվարկների համաձայն՝ 2024 թվականին Բելգորոդի մարզում ռուսական ավիառումբերի ընկնելու 39 դեպք է գրանցվել։