Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում ներկա իրավիճակի մասին

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են գրանցել կայուն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ, որը ճանաչում է երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այս մասին ասվում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան՝ VOA-ի ադրբեջանական ծառայության հարցմանը տրված պատասխանում։

«Մենք կոչ ենք անում կողմերին պահպանել այս թափը և համաձայնության գալ անցյալ բանակցությունների հիման վրա: Մենք շարունակում ենք ներգրավել երկու երկրների ղեկավարությանը և առաջարկում ենք օգնել հասնել արժանապատիվ ու տևական խաղաղության, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները: Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուղղակիորեն քննարկեն և լուծեն այն հարցերը, որոնք ձեռնտու են ամբողջ տարածաշրջանին»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան պատասխանում։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի Շուշի քաղաքում բնակեցվող մարդկանց հետ հանդիպմանը հայտարարել էր, թե Մինսկի խմբի գործունեությունը 28 տարվա ընթացքում ուղղված է եղել Ադրբեջանի ժողովրդի դեմ։

«Նայեք մեզ այսօր, ովքեր, ինչպես ասում են, գլխավոր դերն են խաղում՝ Ֆրանսիան ու Ամերիկան։ Պետք է հստակ ասել, առավել ևս՝ Ֆրանսիային։ Նրանք պետք է իմանան, որ մեր կամքից դուրս որևէ հարց չի կարող լուծվել այս տարածաշրջանում։ Ինչ-որ դեսպանի Շուշի (նկատի ունի ԱՄՆ դեսպանի Շուշի այցը) գալը մեզ որպես շնորհակալություն չպետք է ներկայացվի։ Գալով-չգալով ոչինչ չի փոխվում։ Այստեղ՝ այս հողում, մենք ենք ասելու։ Ուզում եմ ևս մեկ անգամ ասել և՛ ադրբեջանական ժողովրդին, և՛ նրանց, ովքեր հետաքրքրված են այս տարածաշրջանով, որ այստեղ ոչ մի քայլ չպետք է արվի առանց մեզ հաշվի առնելու»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահը։

Հիշեցնենք նաև, որ Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին մայիսի 6-ին այցելել էր Շուշի։