Իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածում փախստականների Նուսայրաթ ճամբարի ռմբակոծության հետևանքով վիրավորվել են մի խումբ լրագրողներ, այդ թվում՝ թուրքական TRT հեռուտաընկերության արաբական ծառայության թիմից։ Ականատեսների տեղեկությունների համաձայն՝ իսրայելական բանակը Նուսայրաթ փախստականների ճամբարի վրա հարձակման թիրախ է դարձրել մի խումբ լրագրողների, որոնք հետևել են տարածաշրջանում զարգացումներին։ Որոշ լրագրողներ վիրավորվել են տանկային կրակի կիրառմամբ հարձակման ժամանակ։ Դեյր ալ-Բալահի «Ալ-Աքսա …

