ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը Եվրոպա մեկնելուց առաջ (նա ուղեկցում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենին Ալբանիա ու Գերմանիա այցերի ընթացքում) լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիային։ «Ես չեմ ուզում շահարկել վերջին օրերի կոնկրետ գործողությունները, ուստի մենք պարզապես կշարունակենք կողմերին մերձեցնելու փորձերի ուղին»,- ասել է Օ՛Բրայենը՝ չպատասխանելով հարցին՝ արդյո՞ք Մյունխենի …

