Սա սահմանազատում չէ, այլ Ադրբեջանի ուժի կիրառման սպառնալիքի տակ ընթացող գործընթաց, ինչը խոստովանեց Փաշինյանը․ Հակոբ Բադալյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
Բոլորը

Վարչապետի աշխատակազմը անդրադարձել է մեղադրանքներին, թե սահմանազատման ընթացիկ գործընթացը միակողմանի զիջում է Հայաստանի կողմից, և սրվելու են անվտանգային սպառնալիքները Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերի համար․

«Դելիմիտացված սահման ունենալը չի կարող երկրի կամ որևէ բնակավայրի անվտանգության սպառնալիք դառնալ: Ընդհակառակը, նման սահմանագիծը չեզոքացնում է սպառնալիքը։ Ինչ վերաբերում է զիջմանը, սահմանի վերարտադրությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա չի կարող զիջում համարվել, որովհետև վերարտադրվում է այն սահմանը, որը մենք ունենք, որը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանագիծն է»։ Factor TV-ի հարցազրույցում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանին հարց ուղղեցինք՝ ի՞նչ տեսակետ ունի իշխանության այս տրամաբանության վերաբերյալ։

«Նիկոլ Փաշինյանը պարզ ասում է՝ եթե սա չանենք, կլինի պատերազմ։ Դրանից հետո նա ինչ էլ ասում է, դա իր բուն ասածի հիմնավորումներն արդարացնել է՝ քարոզչական գործողություն։ Շատ պարզ ասում է՝ եթե սա չանենք, կլինի պատերազմ, կգան, կկանգնեն իրենց ուզածից էլ ավելին։ Նա այսպիսով ասում է, որ ուժի թելադրանքով ինչ-որ գործողության մեջ ենք։ Հիմա առաջանում է հարց՝ մենք որպես պետություն և հասարակություն, փորձո՞ւմ ենք իրավիճակը փոխել, թե՝ չէ»,- նշեց քաղաքական մեկնաբանը։

Հակոբ Բադալյանը պնդեց, որ չարաչար սխալվում են այն մարդիկ, որոնք կարծում են, որ Ադրբեջանի շանտաժի տակից հնարավոր կլինի սահմանով դուրս գալ։ Բադալյանը հարց է բարձրացնում՝ երբ Ադրբեջանը Ջերմուկում և Իշխանասարում խախտել է սահմանը, միջազգային հանրությունը ինչպե՞ս է մեր կողքին կանգեն, երբ խոսք չկա՝ հետ քաշումից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյությում։

Ռոբերտ Անանյան