ՄԱԿ-ի աշխատակիցները կոչ են արել ՌԴ-ին՝ դադարեցնել հարձակումները Ուկրաինայի վրա

Լուրեր

07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

ՄԱԿ-ի հումանիտար ոլորտի աշխատակիցները Ռուսաստանին կոչ են արել անհապաղ դադարեցնել զինված հարձակումները Ուկրաինայի վրա, քանի որ ռազմական գործողությունների ակտիվացումը հանգեցնում է քաղաքացիական զոհերի և տեղահանվածների թվի աճին, գրում է VOA-ն։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ տարհանվում ինտենսիվ մարտերի տարածաշրջաններից կամ փախուստի դիմում։ Կարելի է պատկերացնել, թե ինչ դժբախտություն է սա այնտեղ բնակվող խաղաղ բնակչության համար։ Նրանցից շատերն իսկապես դժվարանում են հասկանալ՝ ինչ անել: Շատերն իսկապես չեն ցանկանում հեռանալ: Դա նշանակում է՝ լքել իրենց տները, թողնել իրենց կենդանիներին, իրենց բանջարանոցները, այգիները, դա իսկապես շատ անձնական հարված է»,- Ժնևում լրագրողներին ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի խոսնակ Լիզ Թրոսելը:

Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Խարկովի շրջանում հարձակում սկսելուց հետո ռուսական զորքերը գրավել են նոր ուկրաինական տարածքներ և վերահսկողության տակ վերցրել մի քանի փոքր բնակավայրեր:

«Վերջին մի քանի օրերի ընթացքում Խարկովի մարզում հարձակումների մի քանի ալիքներ հանգեցրել են մեծ թվով խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների շարքում զոհվրի և վիրավորվների»,- ասել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի հումանիտար ֆինանսավորման և ռեսուրսների մոբիլիզացման բաժնի ղեկավար Լիզա Դաուտենը Անվտանգության խորհրդում ճեպազրույցի ժամանակ։