Օդեսան հրթիռային հարձակման է ենթարկվել, տուժածներ կան
Քաղաքականություն
17.05.2024 | 20:39Ռուսական բանակը հերթական հրթիռային հարձակումն է իրականացրել Օդեսայի ուղղությամբ։ Քաղաքապետը հայտնում է երեք տուժածի մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Նախնական տվյալներով՝ հայտնի է, որ հարձակման հետևանքով վիրավորվել է երեք մարդ։ Նրանք տեղափոխվել են քաղաքային հիվանդանոցներից մեկը»,- ասվում է Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովի Telegram-ալիքում արված գրառման մեջ։
Թե կոնկրետ ինչն է եղել հարվածի թիրախը և ինչ հետևանքներ է ունեցել, քաղաքապետը չի հայտնել։