Խոշոր հրդեհ՝ «Շոփինգ Սիթի»-ում․ տեսչական մարմինը երբևէ ստուգումներ չի արել կենտրոնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
Բոլորը

Գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց 17 հասցեում գործող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում։  ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ  ժամը 03:51-ին ազդանշանը ստացվել է «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով։ Կրակը մեկուսացվել է ժամը 06:42-ին, մարվել՝ 07։11-ին: 

«Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար, ջերմահարվել՝ մոտ 1500 քմ տարածքում գտնվող տաղավարները»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ 

Տաղավարներից մեկի աշխատակցուհին Factor TV-ին փոխանցեց, որ ամենամեծ վնասն իրենք են կրել, այրվել է 10 միլիոն դրամի ապրանք։

«Մեր խանութը տարածքում ամենամեծն է՝ խաղալիքներ, հեծանիվներ, ինքնագլորներ։ Երևի տանիքում բաց հոսանք է եղել, դրանից է հրդեհ բռնկվել»,- կարծիք հայտնեց աշխատակցուհին։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը Factor.am-ին փոխանցեց, որ տեսչական մարմինն այդ առևտրի կենտրոնում ստուգումներ չի իրականացրել, քանի որ տարեկան ստուգումների ցանկում ներառաված չէ։

Ըստ խոսնակի՝ տվյալ իրավիճակներում ստուգումներ իրականացվում են ահազանգերի դեպքում, պետական մարմինների գրությունների և լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա։

Այս հրդեհից հետո տեսչականը ստուգումներ կիրականացնի «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում։

Մանրամասները՝ տեսանյութում։