ՀՀ իշխանությունը չի խախտի ՌԴ-ի կարմիր գծերը, կմնա ռեգիոնալիզմի, այսինքն՝ ռուս֊ադրբեջանական ազդեցության գոտում․ Էդուարդ Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 10:32
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
Բոլորը

ՀՀ իշխանությունը պնդում է, որ Հայաստանի Հանրապետությունից մեկ սանտիմետր հող չի զիջվել Ադրբեջանին, և սահմանազատումն արվում է՝ խաղաղություն ունենալու համար։  Պնդում են՝ սահմանի լեգիտիմությունը ապահովելու է ավելի մեծ անվտանգություն։ Մինչդեռ, ընդդիմադիր քննադատները նշում են, թե Ալմա-Աթայի հռչակագրով սահմանազատում անելն անօրինական է, պետք է կանգնեցնել, պետք է առաջնորդվել հրադադարի գծի տրամաբանությամբ։ Միջազգային հարաբերությունների դոկտոր, Անվտանգային վերլուծությունների ինստիտուտի ավագ փորձագետ Էդուարդ Աբրահամյանին հարց ուղղեցինք՝ ինչպե՞ս է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր ընթացող սահմանազատման գործընթացը։

«Հարցը կբաժանեի երկու մասի․ ինչ է իրենից ենթադրում ուժի և ճնշման միջոցով այս սահմանագծում կոչվածը, որը որևէ կապ չունի միջազգայնորեն ընդունված կարգերի և նորմերի հետ։ Սա, բնականաբար, Արդբեջանի հերթական հաղթանակն է, որի մասին հայտարարել է Ալիևը։ Իրենք, իմ պատկերացմամբ, ունեն 2 պլան ՀՀ-ի հետ կապված, դա օկուպացիոն և էքսպանսիոնիստական քաղաքականությունն է կամ Հայաստանն ամբողջապես Ադրբեջանի աշխարհաքաղաքականության մաս դարձնելն է, ազդեցության գոտու մեջ մտցնելը։ Այս տրամաբանության մեջ է ընթանում միակողմանի սահմանազատման և սահմանագծման պրոցեսը»,- նշեց Աբրահամյանը։

Ըստ Անվտանգային վերլուծությունների ինստիտուտի ավագ փորձագետի՝ սահմանազատում իրականացնելը չի կարող երաշխավորել անվտանգություն այն պայմաններում, երբ Ադրբեջանը Հայաստանն իր տարածքն է համարում, իսկ հայկական պետությունը՝ անօրինական։ Ըստ Աբրահամյանի՝ ՀՀ վարքագծից կախված չէ՝ Ադրբեջանը ուժային ճնշում կգործադրի, թե ոչ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյությում։

Ռոբերտ Անանյան