«Երևանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում #MoricconeConductsMorricone խորագրի ներքո կհնչեն օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի ստեղծագործությունները․ տեղեկացնում են փառատոնի լրատվական ծառայությունից։ Մորիկոնեի ստեղծագործություններն ու մշակումները կհնչեն Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ և կոմպոզիտորի որդու՝ Անդրեա Մորիկոնեի ղեկավարությամբ։ Երեկոյին միանալու է նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ։ Roma Sinfonietta նվագախմբի և …

