ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը պատվիրակության իր գործընկերների հետ միասին նախօրեին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ կրել են դեղին աստղեր, որոնք նման են այն աստղերին, որ նացիստները ստիպում էին հրեաներին կրել Հոլոքոստի ժամանակ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Կրելով «Այլևս երբեք» գրությամբ աստղը՝ Էրդանն ասել է, որ «որոշ անդամ երկրներ ոչինչ չեն սովորել …