ՌԴ քաղաքացիությունից զրկվածներին 90 օր կտրվի երկիրը լքելու համար

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Ռուսաստանի քաղաքացիությունից զրկված անձանց կթույլատրվի երկրում մնալ 15-ից 90 օր՝ կախված իրավիճակից։ Դա բխում է ՆԳՆ-ի մշակած օրինագծից, գրում է «Իզվեստիան»։

Ըստ աղբյուրի՝ նախարարների կաբինետում նախագիծը հավանություն է ստացել օրենսդրական գործունեության կառավարական հանձնաժողովի կողմից։ Այժմ այն կփոխանցվի Պետդումայի քննարկմանը։

Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանից մեկնելու համար 90-օրյա ժամկետ կտրամադրվի նրանց, ում քաղաքացիությունը դադարեցվում է կամավոր հրաժարվելու դեպքում։ Միաժամանակ, նման մարդիկ կկարողանան պարզեցված ընթացակարգով դիմել կացության թույլտվության համար։

Եթե անձը քաղաքացիությունից զրկվում է կեղծ փաստաթղթեր ներկայացնելու կամ գիտակցաբար կեղծ տեղեկություններ փոխանցելու համար, ապա նրան կտրվի 15 օր՝ Ռուսաստանից հեռանալու համար։

Հանցագործություն կամ երկրի ազգային անվտանգությանը վտանգ ներկայացնող գործողությունների համար քաղաքացիությունից զրկվածների մնալը երկրում կհամարվի անցանկալի։ Ըստ այդմ՝ Ռուսաստանի տարածքում այդ անձանց գտնվելու ժամկետը կարող է որոշվել անհատապես։

ՌԴ օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ են պահանջվել այն բանից հետո, երբ 2023 թվականի հոկտեմբերին ուժի մեջ է մտել «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» նորացված օրենքը, որով ներդրվել է ձեռք բերված քաղաքացիության դադարեցման ինստիտուտը։ Նոր օրենքը սահմանել է այն հանցագործությունների ցանկը, որոնց համար անձը կարող է զրկվել քաղաքացիությունից։