ՀՀ ՔԿ նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերին. քննարկվել են համագործակցության ընդլայնման հարցեր

Լուրեր

08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ, ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի և իրավապահ հարցերով միջազգային բյուրոյի քարտուղարի տեղակալ Բրենդոն Յոդերին, որին ուղեկցել են ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի և իրավապահ հարցերով միջազգային բյուրոյի Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի թիմի ղեկավար Մարի Կուրթը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹԻՀ) գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանին․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Ողջունելով հյուրերին՝ Արգիշտի Քյարամյանը բարձր է գնահատել ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, մասնավորապես՝ ԹԻՀ գրասենյակի միջև ծավալված համագործակցությունը։ Դրա շրջանակներում իրականացված վերապատրաստման ծրագրերը դրական մեծ ազդեցություն են ունեցել ՀՀ ՔԿ մարդկային ռեսուրսների մասնագիտական զարգացման վրա, իսկ ցուցաբերված տեխնիկական, ծրագրային, մեթոդական աջակցությունը նպաստել է քննչական մարմնի գործունեության շարունակական լավարկմանը։ ԱՄՆ իրավապահ մարմինների հետ գործակցության սերտացման տեսանկյունից ընդգծելով մեկ տարվա ընթացքում ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հետ ստորագրված համագործակցության հուշագրերի կարևոր նշանակությունը՝ պարոն Քյարամյանը վերահաստատել է համագործակցությունն ավելի խորացնելու՝ Քննչական կոմիտեի պատրաստակամությունը։

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը ևս բարձր է գնահատել փոխվստահության, համագործակցության մակարդակն ու որակը։ Նա ողջունել է պրոֆեսիոնալիզմի և արդյունավետության բարձրացմանը, ներուժի արդիականացմանը և ինստիտուցիոն հզորացմանը միտված՝ ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող բարեփոխումները։ Պարոն Յոդերը նաև նշել է, որ այդ ուղղություններով, ՀՀ քննչական կոմիտեի կարիքների հիման վրա, փոխգործակցության ընդլայնման նոր հնարավորություններ կան։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ՔԿ կարողությունների զարգացմանը, ինչպես նաև՝ անդրազգային բնույթի առանձին հանցագործությունների, մասնավորապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբեռհանցագործությունների, փողերի լվացման, և գենդերային հիմքով բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված հնարավորությունները։