Ապրիլի 8-ին ոստիկանության Աշտարակի բաժնում տեղի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ գողացել են Սիսակյան փողոցում կայանված իր «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում գողության հատակնիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում նույն օրը՝ ժամը 19.30-ի սահմաններում, գողացված մեքենան հայտնաբերվեց Փարաքարում և տեղափոխվեց Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ …

