Արցախի հայաթափումից 7 ամիս անց ռուս խաղաղապահները վաղաժամ հեռանում են։ Կրեմլից տեղեկությունը հաստատեցին այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում ադրբեջանցի մի շարք օգտատերեր Արցախից դեպի Գյանջա ուղևորվող ռուսական ռազմական շարասյունների տեսանյութեր հրապարակեցին, իսկ ադրբեջանական APA-ն տեղեկացրեց, որ ռուս խաղաղապահների անձնակազմն ու զինտեխնիկան դուրս են բերվել Դադիվանքի վանական համալիրից։ Կդադարեցվի նաև Ակնայում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի …

