Թեհրանում ընթանում է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի վերջին հրաժեշտի արարողությունը
Քաղաքականություն
23.05.2024 | 12:25![](https://factor.am/wp-content/uploads/2024/05/171163051.jpg)
Թեհրանում ընթանում է ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի վերջին հրաժեշտի արարողությունը՝ երկրի պաշտոնյաների և ժողովրդի մասնակցությամբ, գրում է IRNA գործակալությունը։
Նշվում է, որ արարողությունը տեղի է ունենում ԱԳ նախարարության շենքի հարակից Մաշք հրապարակում։
Արարողությունից հետո Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի աճյունը կտեղափոխվի Շահ Աբդոլ-Ազիմ Հասանիի սրբավայր՝ հուղարկավորության համար։