Մեքսիկայի նախագահի թեկնածուի հանրահավաքի ժամանակ բեմը փլուզվել է. մարդկային կորուստներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեքսիկայի Նուևո Լեոն նահանգ Սան Պեդրո Գարսիա քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ բեմի փլուզման հետևանքով 9 մարդ է զոհվել, առնվազն 60-ը՝ տուժել, հայտնել է նահանգապետ Սամուել Գարսիան։ Կառույցը փլուզվել է նախագահի թեկնածու Խորխե Ալվարես Մայնեսի ելույթի ժամանակ։ Քամու ուժգին պոռթկումը ներկաների վրա է նետել մեծ էկրանը, որի վրա այդ պահին ներկայացվել է կուսակցության տարբերանշանը։

Սոցցանցերում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է մետաղյա կոնստրուկցիան հսկայական պաստառով թռչում ելույթ ունեցողների գլխավերևով ու ընկնում հավաքված քաղաքացիների վրա։ Ավելի վաղ նահանգապետը հայտնել էր 5 զոհի և շուրջ 50 տուժածի մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ցավով տեղեկացնում եմ ձեզ, որ մինչ այժմ ութ մեծահասակ և մեկ անչափահաս է մահացել արտակարգ իրավիճակի հետևանքով»,- գրել է Գարսիան X-ում։

Տեղական ABC Noticias պարբերականը, վկայակոչելով նահանգապետի խոսքերը, գրում է, որ տուժածների թիվը հասել է 63-ի, նրանք արդեն բուժօգնություն են ստանում քաղաքի տարբեր հիվանդանոցներում։

Սա Մեյնեսի նախագահական ընտրարշավի վերջին հանդիպումն էր և տեղի էր ունենում նրա կուսակցության՝ Movimiento Ciudadano-ին ամենաուժեղ աջակցությամբ, որի ներկայացուցիչն է նաև նահանգապետ Գարսիան:

Մանրամասները՝ տեսանյութում։