Երգիչ Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդու փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որով փաստաբաններ՝ Արամ Վարդևանյանը, Ալեքսանդր Կոչուբաևը և Էրիկ Ալեքսանյանը տեղեկացնում են, որ իրենց պաշտպանյալը դատական նիստերի դահլիճից ազատ է արձակվել։ «Դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Հրաչյա Ղեւոնդյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից»,- ասված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ՝ …

