Բելգիայում կայանալիք շրջանային, դաշնային և եվրոպական ընտրություններում ներկայացված է 5 հայ թեկնածու

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Բելգիայում հուլիսի 9-ին կայանալիք շրջանային, դաշնային և եվրոպական ընտրություններում ներկայացված է 5 հայ թեկնածու, որոնցից 1-ը՝ Բրյուսելի շրջանային, 2-ը՝ ֆեդերալ, մյուս 2-ը՝ եվրոպական ընտրությունների ցուցակներում։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը հարցազրույցների շարքով ձեր ուշադրությանը կներկայացնի թեկնածուներին, նրանց քարոզարշավի առաջնահերթություններն ու ընտրություններին հայ թեկնածուների մասնակցության կարևորությունը Բելգիայի հայկական համայնքի համար։

Բրյուսելի շրջանային ընտրություններում «MR» կուսակցության կողմից առաջադրված 22-ամյա Աննա Հովսեփյանի մոտ քաղաքականության հանդեպ հետաքրքրությունը դեռ պատանի տարիքից է եղել։ Ազատական արժեքներին մեծ կարևորություն տվող երիտասարդ հայուհու նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ կրթությունը որակյալ է, իսկ նախաձեռնողականությունն ու աշխատանքը խրախուսվում են։

Կպատմե՞ք Ձեր մասին։ Մասնագիտական ի՞նչ անցյալ ունեք և ինչպե՞ս հայտնվեցիք քաղաքականության մեջ։

Փոքր տարիքից հետաքրքրված լինելով քաղաքականությամբ և աշխարհաքաղաքականությամբ՝ մտածում էի քաղաքականությամբ զբաղվելու մասին՝ միաժամանակ գիտակցելով, որ որպես այլ ծագում ունեցող երիտասարդ, դա այնքան էլ հեշտ չէ, ինչպես թվում է: Բայց երբ ուզում ենք դրական ազդեցություն ունենալ մեր հասարակության վրա, պետք է գնանք մինչև վերջ։ Ներկայում իրավաբան եմ և զբաղվում եմ քաղաքականությամբ։ Միևնույն ժամանակ, պարի մարզիչ եմ՝ համատեղելով իրավունքի, քաղաքականության և սպորտի հանդեպ իմ մեծ սերը։

Ինչո՞վ էր պայմանավորված «MR» կուսակցությունն ընտրելու Ձեր որոշումը։

Եվրոպական խորհրդարանում պրակտիկա եմ անցել Renew Europe քաղաքական խմբակցությունում: Այդ ժամանակ իսկապես հասկացա, որ կիսում եմ ազատական ​​արժեքները: MR-ը Բելգիայում քաղաքական այն կուսակցությունն է, որը մարմնավորում է ազատական ​​արժեքները: 

Ի՞նչ առաջնահերթություններ ունեք Դուք  և  ի՞նչ եք խոստանում ընտրողին։

Իմ նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ բնակիչներն իրենց ապահով կզգան, որտեղ փողոցները մաքուր կլինեն, որտեղ երիտասարդների համար կրթությունը որակյալ կլինի, և որտեղ նախաձեռնող լինելն ու աշխատանքը կխրախուսվեն և կզարգանան։

Հայ թեկնածուների առաջադրումը և հնարավոր հաջողությունները ի՞նչ շոշափելի ազդեցություն և արդյունք կարող են ունենալ Բելգիայի հայ համայնքի համար։

Բելգիայում մենք չունենք ազգությամբ հայ ընտրված ներկայացուցիչներ։ Հետևաբար, մեր համայնքն ուղղակիորեն ներկայացված չէ խորհրդարանում: Մեր սփյուռքը՝ ուժեղ և լավ ինտեգրված, արժանի է իր տեղն ունենալ նաև տեղական քաղաքականության մեջ։ Հիմա ժամանակն է, որ մենք մեր ձայնը լսելի դարձնենք։