ԱՄՆ Պետքարտուղարության, ինչպես նաև անձամբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Հայաստանին սատարող հայտարարությունները Բաքվում դժգոհություն են առաջացրել։ Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե «չնայած այն հանգամանքին, որ Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ միջնորդ է եղել, ցավոք, երբեք այսքան խստորեն չի խրախուսել աջակցել Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ադրբեջանցի փախստականներին տեղահանվածներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցին»։ Նա …