Կիրանցի որոշ բնակիչներ ոչնչացնում են գույքը, որ Ադրբեջանին չանցնի

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչներից ոմանք փորձում են ոչնչացնել իրենց այն գույքը, որը պետք է անցնի Ադրբեջանին:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆեյսբուքյան էջում հրապարակված կարճ տեսանյութերից մեկում երևում է, որ կիրանցեցիներից մեկը փորձում է հրկիզել հողամասի այն տարածքը, որը սահմանազատման հետևանքով պետք է անցնի ադրբեջանական կողմին։

Հրապարակված մեկ այլ տեսանյութում էլ պարզվում է, որ գյուղացիներից մեկն ապամոնտաժում է իր շինությունը։

Factor.am-ը փորձեց կապ հաստատել կիրանցեցիներից մեկի հետ, որի գույքը նույնպես սահմանազատման հետևանքով մնում է Ադրբեջանին։ Կիրանցեցի կինը վրդովված պատասխանեց, որ իր տանը դեռ ապրում է և չի պատրաստվում ո՛չ բնակարանից դուրս գալ, ո՛չ էլ պետության կողմից առաջարկվող փոխհատուցումը ստանալ։

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել և ստորագրել են Բաղանիս-Բաղանիս-Այրում, Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա, Կիրանց -Խեյրեմլի, Բերքաբեր- Կըզըլ Հաջըլի գյուղերի սահմանային հատվածների արձանագրություն-նկարագրությունը:

Ավելի վաղ Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Կիրանցում 4 շինություն կա, որոնք 1976 թ․ քարտեզով չեն մնում ՀՀ տարածքում։ԱԽ քարտուղարը հստակեցրել էր, որ 4 շինություններից մեկը տուն է, մեկը՝ կացարան, մյուսը՝ խանութ-վագոն, որն այս պահին չի աշխատում, և մեկ ավտոտնակ։

Մանյա Պողոսյան