Մանկապարտեզ հաճախելու հնարավորություն մինչև երկու տարեկան երեխաների համար

Լուրեր

08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
Բոլորը

Նախադպրոցական կրթության համակարգում նոր ծրագիր է փորձարկվում. 2024-2025 ուսումնական տարում Երևանի, Գյումրու, Հրազդանի և Վանաձորի 9 մանկապարտեզներում կբացվեն վաղ տարիքի խմբեր՝ նախատեսված 1-2 տարեկան երեխաների համար: Խմբերից յուրաքանչյուրում կընդգրկվի 20 երեխա: Նախադպրոցական կրթության ոլորտի բարեփոխումներով նախատեսված այս ծրագիրն իրականացվելու է համայնքային ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ներում․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: «Սա դեռևս պիլոտային ծրագիր է, և ըստ արդյունքների, ծնողների արձագանքի ու ընդունելության ցուցանիշների՝ հետագայում խմբերը կավելանան»,- ասել է փոխնախարարը՝ ավելացնելով, որ երեխաների ցուցակագրումն իրականացվելու է համայնքների կողմից:

Նախադպրոցական կրթությունը որոշ խմբերի համար կիրականացվի պետական փոխհատուցմամբ

Նախադպրոցական կրթության նոր չափորոշչը ներդրվել է 190 նախադպրոցական հաստատությունում. այդ աշխատանքները շարունակական են, և հաջորդ տարվանից չափորոշիչը կկիրառվի 300 մանկապարտեզներում: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ նախադպրոցական կրթության նոր չափորոշիչը ևս հիմնված է կարողունակությունների վրա. «Առանցքային խնդիրն այն է, որ երեխաները, բացի գիտելիք ձեռք բերելուց, ձևավորեն նաև հմտություններ, կարողություններ և արժեքային համակարգ: Դա հնարավորություն է տալիս ավելի ինտերակտիվ իրականացնել ուսուցման գործընթացը՝ ավելի շոշափելի վերջնարդյունքներ ապահովելով երեխաների համար»:

Նախադպրոցական կրթության մատչելիության ապահովման նպատակով պետական բյուջեից որոշակի խմբերի համար իրականացվում է փոխհատուցում. պետությունն ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, սոցիալապես անապահով ընտանիքների և զինծառայողների երեխաների նախադպրոցական անվճար կրթություն ստանալու հնարավորությունը:

«2023 թվականի սեպտեմբերից զինծառայողների ընտանիքիներն օգտվում են պետական փոխհատուցումից, իսկ 2024 թվականի սեպտեմբերից ծրագրի շահառու կհանդիսանան նաև սոցիալապես անապահով խմբերի ընտանիքների երեխաները: 2024 թվականի համար այս ծրագրի բյուջեն կազմում է 1 մլրդ 839 մլն դրամ: Բոլոր երեխաների համար նախադպրոցական հասանելի կրթություն ունենալու հեռանկարը շատ ենք կարևորում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: