9-րդ դասարանի շրջանավարտների թիվը 39.406 է, 12-րդ դասարանցիներինը՝ 20.554. Արաքսիա Սվաջյանն ամփոփել է ուսումնական տարին

Լուրեր

08.07.2026 | 11:31
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սարատովի և Նիժնեկամսկի նավթավերամշակման գործարաններին, Վորոնեժում՝ ռազմական օդանավակայանի
08.07.2026 | 11:20
Մեսին շարունակում է ռեկորդներ սահմանել աշխարհի առաջնությունում
08.07.2026 | 11:09
Դատախազությունը պահանջում է ՀՀ-ին վերադարձնել Ծառուկյանի «Մուլտի գրուպ»-ի տիրապետության տակ գտնվող հողատարածքը, բնակելի տները և նավակայանը
08.07.2026 | 11:02
«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը ընտրողներին ուղղորդել է քվեարկել դաշինքի օգտին․ ՔԿ
08.07.2026 | 10:52
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.39%-ով և կազմել 4145.30 դոլար
08.07.2026 | 10:39
ԱՄՆ-ը հարվածել է Իրանին․ Թեհրանը պատասխանել է Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան օբյեկտներին հարվածներով
08.07.2026 | 10:25
Աբովյանում շուրջ 80 մլն դրամ արժողությամբ զբոսայգու հողամասը կվերադարձվի համայնքին
08.07.2026 | 10:10
Նովակ Ջոկովիչը ռեկորդային 5 սեթանոց մրցախաղն է անցկացրել ու դուրս եկել «Ուիմբլդոնի» կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 8-ի դրությամբ
08.07.2026 | 09:45
465 մլն դրամի դիզվառելիքի խարդախություն․ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին
08.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.07.2026 | 09:30
Էդուարդ Սպերցյանը միացել է «Ալ Ահլիին» ու անցկացրել առաջին մարզումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը
08.07.2026 | 02:51
ԱԱ-2026. Քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը հաղթեց 11-մետրանոցներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 23:20
«Ընտրական կոռուպցիայի ծանր ժառանգություն»․ ՍԴ-ի գնահատականը ԱԺ ընտրությունների գործով 
Բոլորը

Ավարտին մոտեցող 2023-24 ուսումնական տարին բարդ էր և մարտահրավերներով լի. իրականացվել են մի շարք ծրագրեր ու փոփոխություններ, որոնցից  ամենակարևորը ՀՀ հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումն էր: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ այսօր հրավիրված մամուլի ասուլիսում՝ ներկայացնելով ուսումնական տարվա ամփոփման աշխատանքները․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանրակրթական ուսումնական հաստատություններում այս տարի 9-րդ դասարանի շրջանավարտների թիվը 39.406 է, իսկ 12-րդ դասարանցիներինը՝ 20.554: Ընդ որում՝ Տավուշի մարզում 2023-2024 ուստարում առաջին անգամ 9-րդ և 12-րդ դասարանները կավարտեն հանրակրթության պետական չափորոշչով ուսանած առաջին շրջանավարտները՝ 1678 շրջանավարտ 9-րդ դասարանում և 1045 շրջանավարտ՝ 12-րդ դասարանում:

Երկօրյա լրացուցիչ պարապմունք ցածր առաջադիմությամբ սովորողների համար

«Հանրակրթության պետական չափորոշչի ներդրումը բարդ գործընթաց էր, որը նաև երկարատև նախապատրաստական աշխատանք էր ենթադրում, մասնավորապես՝ ուսուցիչների վերապատրաստումների իրականացում, մենթոր դպրոցների համակարգի ստեղծում և այլն: Չափորոշչի ներդրման շրջանակում, բացի բովանդակային փոփոխություններից, նաև մի շարք նոր գործընթացներ են իրականացվել, մասնավորապես՝ փոխվել է գնահատման համակարգը»,- ասել է նախարարի տեղակալը:

Նրա խոսքով՝ 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում սովորողի կիսամյակային ամփոփիչ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով: Յուրաքանչյուր սովորողի համար կազմվում է ուսումնական առաջադիմության բնութագիր: 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից մինչև 12-րդ դասարանը ներառյալ՝ կատարում է միավորային գնահատում՝ կիրառելով 10 միավորային սանդղակ, որտեղ որևէ նիշ անբավարար գնահատական չէ։

«Մեզ մտահոգում է ցածր առաջադիմություն ունեցող սովորողների հարցը, որոնց համար նոր չափորոշչի ներդրման շրջանակում դպրոցներն ապահովում են երկարօրյա ծառայություն, որի միջոցով երեխաները կարող են լրացուցիչ պարապմունքների մասնակցել այն առարկայից, որից ունեն ցածր առաջադիմություն»,- նշել է Արաքսիա Սվաջյանը՝ պարզաբանելով, որ այդ ծառայության համար երեխայի ծնողը վճարում չի կատարում: Երկարօրյա ուսուցումը, ըստ փոխնախարարի, պետական հանրակրթության կազմակերպման բաղադրիչ է:

Նոր դասագրքերի ստեղծում

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև չափորոշչի ներդրման շրջանակում մեկնարկած նոր դասագրքերի ստեղծման, տպագրման և դպրոցներին մատակարարման գործընթացին. «2023 թվականի համար հայտարարվել էր 65 անուն դասագրքերի մրցույթ, որոնցից 49 անուն դասագրքերի մրցույթը կայացել է. դրանք տպագրվել և բաշխվել են դպրոցներին: Հաջորդ տարի հանրակրթության պետական չափորոշիչը ներդրվելու է 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում: Այս պահին 109 դասագրքի հայտ ենք ստացել, որոնք ներկայում փորձաքննության փուլում են: Նախարարի հրամանով երաշխավորվելուց հետո դրանք կհանձնվեն տպագրության, որպեսզի հաջորդ ուսումնական տարվա սկզբին մենք դպրոցներում պատրաստ ունենանք բոլոր դասագրքերը»:

Ավելացել է հանրակրթությանը հատկացված բյուջեն

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է՝ ուստարվա սկզբից ներդրվել է դպրոցների ֆինանսավորման նոր կարգը․ սովորողի թվով ֆինանսավորումից անցում է կատարվել դասարանների թվով ֆինանսավորմանը, էապես ավելացել է կրթության ներառականության ֆինանսավորումը, առանձին ֆինանսավորում է նախատեսվել լաբորատորիաների պահպանման համար, նորմատիվային դաշտ են բերվել առանձին ուղղություններով ֆինանսավորման ծախսերը, որը ևս արդեն տալիս է իր առաջին արդյունքները: Նախարարի տեղակալի խոսքով՝ եթե 2023 թվականին հանրակրթության համար հատկացվել էր ավելի քան 115 մլրդ դրամ, ապա 2024 թվականի հաստատված բյուջեն կազմում է ավելի քան 121 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 6.6 մլրդ դրամով:

Քննությունների կազմակերպումը Տավուշի դպրոցներում՝ ըստ հանրակրթության նոր չափորոշչի

Անդրադառնալով Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ դասարանի ավարտական քննությունների կազմակերպմանը՝ փոխնախարարը նշել է, որ «Գրականություն», «Հայոց պատմություն» և բնագիտական առարկաների քննությունները կիրականացվեն պետական նոր չափորոշչի տրամաբանությանը և բովանդակությանը համապատասխան: Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ՝ կարևորելով երեխաների քննադատական մտածողությունը, ստեղծագործական կարողությունները և վերլուծական միտքը՝ բնագիտական առարկաների քննությունները Տավուշում կիրականացվեն ոչ միայն թեստերի, այլև նախագծային աշխատանքների միջոցով՝ կամընտրական ձևաչափով:

4-րդ դասարանի ավարտին սովորողների ուսումնառության վերջնարդյունքները կստուգվեն մեկ միասնական թեստով, իսկ 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունները կանցկացվեն պետական նոր չափորոշչի բովանդակությանը համապատասխանող թեստերով: Նրա խոսքով՝ բացի հունվար և հունիս ամիսներին անցկացվող միասնական քննություններից՝ Տավուշի մարզի սովորողների համար փորձարարական միասնական քննություն կանցկացվի նաև հուլիս ամսին՝ լրացուցիչ քննությունների համար սահմանված ժամկետում: Միասնական և փորձարարական-միասնական քննություններից շրջանավարտի ստացած ամենաբարձր միավորը համարվում է վերջնական, որը նա կարող է օգտագործել նաև բուհի ընդունելության համար:

ԼՂից բռնի տեղահանված 17 հազար սովորողներ դպրոց են հաճախում ՀՀ-ում

2024 թվականի մայիսի 22-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 17 հազար սովորողներ դպրոց են հաճախում ՀՀ-ում. նրանք ընդգրկված են բոլոր մարզերի և մայրաքաղաքի հանրակրթական ուսումնական հաստատություններում և ստացել են անհրաժեշտ պարագաներ ու դասագրքեր կրթության սահուն կազմակերպման նպատակով:

Դպրոցների տնօրենների ընտրության մասին

2023 թվականից ներդրվել է դպրոցների կառավարման նոր մոդելը, որով առանձնացվել է դպրոցների բովանդակային և վարչատնտեսական կառավարումը: Ամբողջությամբ փոխվել է նաև տնօրենների ընտրության և նշանակման կարգը: 2023 թ.-ին տնօրենների հավակնորդների ներկայացրած 523 զարգացման ծրագրից դրական եզրակացություն է ստացել 81-ը (15,48%), իսկ 2024 թվականին՝ 343 ծրագրից 30-ը (8,7%): Այս պահին փորձաքննության մեջ է գտնվում 67 ծրագիր: Նախարարությունում իրականացվել է 65 հարցազրույց, որոնցից դրական եզրակացություն է ստացել 25 հավակնորդ (38%), բացասական` 40 հավակնորդ (62%):

«Դպրոցների տնօրենների ընտրության հարցում լուրջ խնդիր ունենք և այն լուծելու նպատակով մշակում ենք ծրագիր, որը հավակնորդներին վերապատրաստումների լրացուցիչ աջակցության հնարավորություն կտա»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

2023 թվականին միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներից 894-ը դիմել է ատեստավորման. 60 տոկոսի շեմը հաղթահարել է 354-ը

«2023 թվականի օգոստոսի 20-ից հետո միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներն այլևս չէին կարող շարունակել աշխատանքը դպրոցում, եթե կամավոր ատեստավորման կամ բարձրագույն կրթության պայմանը չապահովեին: Նրանց հավելյալ հնարավորություն տրվեց շարունակել մասնագիտական գործունեությունը՝ անցնելով կամավոր ատեստավորում; 2023 թվականին միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներից 894-ը դիմել է կամավոր ատեստավորմանը, որոնցից 60 տոկոսի շեմը հաղթահարել է 354-ը»,- ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ կառավարության կողմից հաստատվել է աջակցության ծրագիր միջին մասնագիտական կրթություն ունեցող այն ուսուցիչների համար, որոնք ցանկանում են շարունակել իրենց գործունեությունը դպրոցում: Ստեղծվել է երկու հնարավորություն. նրանք կարող են մասնակցել վերապատրաստման դասընթացների, հաջորդաբար՝ կամավոր ատեստավորմանը և դրական արդյունքի դեպքում վերադառնալ դպրոց: Մյուս հնարավորությունն էլ բարձրագույն կրթություն ստանալն է՝ պետական բյուջեի միջոցներով:

Կամավոր և հերթական ատեստավորման մասին

Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է՝ արդեն իսկ հայտարարվել է 2024 թվականի կամավոր ատեստավորման գործընթացի մասին, որի հայտագրման վերջնաժամկետն այս տարվա սեպտեմբերի 1-ն է: Այս տարի կամավոր ատեստավորումն իրականացվելու է բոլոր առարկաներից՝ էլեկտրոնային ձևաչափով: Զուգահեռաբար մեկնարկել է նաև ուսուցիչների պարտադիր ատեստավորման գործընթացի հայտագրումը. այստեղ ևս փոփոխություն կա:

«Նախկինում եթե բոլոր ուսուցիչները նույն մոդուլով և ձևաչափով էին վերապատրաստում անցում, ապա հիմա ներդրվել է կարիքի վրա հիմնված վերապատրաստման համակարգը, որի շրջանակում ուսուցիչներին իրենց և տնօրենների գնահատման արդյունքում կառաջարկվի այնպիսի վերապատրաստում, որոնք համապատասխան կլինեն նրանց մասնագիտական կարիքներին»,- ասել է նախարարի տեղակալը:

Առաջին դասարանցիների հայտագրման մասին

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացին, որը կմեկնարկի հունիսի 10-ից և կիրականացվի 3 փուլով։ Արաքսիա Սվաջյանը ծնողներին հորդորել է հետևողական լինել ժամկետների հարցում, որպեսզի նշված ժամկետներում կարողանան սահուն կազմակերպել հայտագրման գործընթացը:

Արաքսիա Սվաջյանը նշել է՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների վերլուծությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր տարի 6 տարեկան երեխաների շուրջ 10%-ը դպրոց չի հաճախում և համալրում է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ցանկը: Այս առումով կատարվել է փոփոխություն. 2025-26 ուսումնական տարվանից բոլոր այն երեխաները, որոնք 6 տարեկանում առաջին դասարան չեն գնա և կլինեն ավելի բարձր տարիքային խմբում, ուսումնառությունը կսկսեն իրենց տարեկիցների հետ միաժամանակ:

Ասուլիսի ընթացքում նախարարի տեղակալն անդրադարձել է նաև նախադպրոցական և միջին մասնագիտական կրթության ոլորտների հարցերին: