Գագիկ Ծառուկյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել են։ Այս մասին հայտնում է ԲՀԿ կուսակցության մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։ Նրա փոխանցմամբ` հանդիպումը տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ «Տավուշի թեմի առաջնորդն ու ԲՀԿ ղեկավարը քաղաքական հարցեր չեն քննարկել»,- մանրամասնում է Իվետա Տոնոյանը։ Հանդիպումն անցել է ընթրիքի սեղանի շուրջ։

