Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկին հարակից ավտոտնակի տանիքը այրվում է․ տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական խմբից երկու կամավոր։ Պարզվել …

