Թուրքիան ծավալապաշտական «Կապույտ հայրենիք» դոկտրինն ընդգրկել է դպրոցական ծրագրում

Լուրեր

07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
Բոլորը

Թուրքիան պաշտոնապես հաստատել է դպրոցական նոր ուսումնական ծրագիրը, որը ներառում է «Կապույտ հայրենիք» (Mavi Vatan) դոկտրինը՝ կապված Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովում Անկարայի ծովային պահանջների հետ, գրում է Greek Reporter-ը։

9-րդ դասարանցիների համար աշխարհագրություն առարկան, ըստ նոր ծրագրի, կընդգծի «Թուրքիայի տեղորոշման առանձնահատկությունների կարևորությունը», կանցկացվեն քարտեզների քննարկումներ՝ կապված «Կապույտ հայրենիքի» հետ։

Կրթության նախարարությունն ասում է, որ «պետք է սերմանել հայրենասիրության արժեքը, ինչպես նաև Թուրքիայի արդարացված պայքարը այն պահանջների դեմ, որոնք անտեսում են նրա իրավական և աշխարհագրական իրավունքները Կղզիների ծովում (Էգեյան ծով) և Արևելյան Միջերկրականում։ Նշվում է  նաև Կիպրոսի կարևորությունը Թուրքիայի և թուրքական աշխարհի համար։

2018 թվականի հոկտեմբերին «Մավի Վաթան» (Կապույտ հայրենիք) քարտեզն առաջին անգամ ներկայացվել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի կողմից, որպես ծովային տարածք, որը զբաղեցնում է 462,000 քառակուսի կիլոմետր տարածք Էգեյան ծովում, Կիպրոսում, Արևելյան Միջերկրական և Սև ծովում։

Ինչ վերաբերում է Հունաստանին, դոկտրինը ներառում է բոլոր այն տարածքները, որտեղ Թուրքիան մինչ այդ հանդես էր գալիս ինքնիշխան իրավունքների և իրավասության պահանջներով Էգեյան ծովում, ինչպես նաև Արևելյան Միջերկրական ծովում, բայց նաև ավելի արևմուտք՝ դեպի Հունաստանի տարածքային ջրերի արտաքին սահմանները Կրետե, Կասոս և Կարպատոս կղզիներից 6 ծովային մղոն հեռավորության վրա: Այս քարտեզով Թուրքիան ոչ միայն չի ճանաչում Միջերկրական ծովում գտնվող հունական կղզիների մայրցամաքային շելֆերի իրավունքները, այլև վեց ծովային մղոնից ավելի տարածքային ջրերի իրավունքը: