Կառավարությունը 109 մլն դրամի արտոնություն կտա «Վիվառոյի» Բադալյաններին

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

2018 թվականին հիմնադրված «ՎՌ ԱՐՄԵՆԻԱՆ ՖՐՈՒԹ» ընկերությանը կառավարությունը 109 մլն դրամի արտոնություն կտրամադրի՝ ազատելով մաքսատուրքից։

Այս ընկերությունը Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի տարածքում հիմնել է 100 հեկտար մակերեսով տանձի ինտենսիվ այգի։ Ներկայացված ներդրումային ծրագրով ընկերությունը նախատեսում է նույն տարածքում հիմնել 7644 տ տարողությամբ կամ 23576 խմ ծավալով մրգերի պահպանման սառնարան։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․17 մլրդ դրամի ներդրում, որի շրջանակներում ԵՄ երկրներից ներկրվելու են սարքավորումներ։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից Factor.am-ը տեղեկանում է, որ ընկերության միակ սեփականատերը Վահե Բադալյանն է։ Նա Վիգեն Բադալյանի եղբայրն է, որն առավել հայտնի է որպես «Վիվառո» բուքմեյքերական ընկերության հիմնադիր։

Բադալյանները իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ մտերմիկ հարաբերություններ ունեն։ 2021 թվականին «Հետքը» գրել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, նրա կինն ու իշխող խմբակցության պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանն ու Հրաչյա Հակոբյանը (վարչապետի աներորդին) սեպտեմբերի սկզբին ժամանակ են անցկացրել հունական կղզիներից մեկում գործարար, «Վիվառո» բուքմեյքերական ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանի հետ:

 

Նարեկ Կիրակոսյան