ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը ներկայացրել է, թե ինչ պետք է անել հեղեղումներից հետո աղետի գոտում հնարավոր վարակիչ հիվանդություններից խուսափելու համար. մի՛ օգտագործեք ջուր խմելու և կենցաղային նպատակով (այդ թվում` եռացած), եթե նկատվում է ջրի հոտի և գույնի փոփոխություն (պղտորություն). հետևեք առողջապահության նախարարության էջերին՝ խմելու ջրի որակի մասին տեղեկանալու համար. խուսափեք հում սննդից, եթե այն հնարավոր չէ կեղևազրկել. …

