Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ֆինանսական տույժեր կիրառել անկարգությունների մեջ ներգրավված երիտասարդների ընտանիքների նկատմամբ, հայտնում է France24-ը։ «Անհրաժեշտ է, որ առաջին խախտման դեպքում մենք կարողանանք ֆինանսապես պատժել ընտանիքներին պարզ ձևով»,- ասել է Մակրոնը Հանցավորության դեմ պայքարի ոստիկանության բրիգադի (BAC) ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպման մասին չի հայտարարվել, այն տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը Փարիզի …