Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տնային խաղում Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ալբանիային աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական փուլում։ Խաղն ավարտվեց 84:79 հաշվով՝ հօգուտ Հայաստանի հավաքականի։ Հիշեցնենք՝ առաջնության ընտրական նախնական փուլի առաջին խաղում ազգային թիմը փետրվարի 22-ին արտագնա խաղում 91:106 հաշվով պարտվել էր ավստրիացիներին:

