Սպանություն Օձուն գյուղում. 27-ամյա քաղաքացին ձերբակալվել է

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Մայիսի 27-ին, ժամը 17.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Ալավերդի» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ ահազանգով մեկնել են Օձուն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դիակ՝ գլխի շրջանում արնանման հետքերով․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խումբը միջանցքի մուտքի դռան մոտ հայտնաբերել է նույն տան բնակիչ 63-ամյա Լևոն Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով:

Սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 26-ի ժամը 21-ի սահմաններում վերոհիշյալ տանը անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է եղել Լևոն Խ.-ի և նույն գյուղի բնակիչ 27-ամյա կնոջ միջև, որի ընթացքում էլ վերջինս հող փխրեցնելու բրիչով հարվածներ է հասցրել Լևոն Խ.-ի գլխին և սպանել նրան:

Օձունցի 27-ամյա կինը ներկայացվել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Թումանյանի քննչական բաժին:

Հանցագործության գործիք բրիչը վերցվել է:

Օձունցի 27-ամյա կինը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Նախաքննությունը շարունակվում է: