Բլինքենը մեկնում է Արևելյան Եվրոպա Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ կապված մտահոգությունների ֆոնին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս շաբաթ կայցելի Արևելյան Եվրոպա՝ Ուկրաինայում Ռուսաստանի առաջխաղացումների, Մոլդովայում Ռուսաստանի հնարավոր միջամտության և Վրաստանում մոսկվայամետ օրենսդրության ընդունման հետ կապված աճող մտահոգությունների ֆոնին, գրում է VOA-ն:
Բլինքենը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնև կժամանի չորեքշաբթի, իսկ հինգշաբթի և ուրբաթ օրը Պրահայում կմասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը։
Հանդիպումը կլինի վերջին խոշոր դիվանագիտական հավաքը մինչև հուլիսին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի 80-ամյակին նվիրված առաջնորդների գագաթնաժողովը:
Ուղևորությունը տեղի է ունենում Բլինքենի՝ Ուկրաինա կատարած անսպասելի այցից երկու շաբաթ անց, որի ընթացքում նա վստահեցրել է Կիևին Վաշինգտոնի աջակցության մեջ՝ երկրի հյուսիսում ռուսական հարձակումների ուժեղացման պայմաններում:
Ըստ որոշ նշանների՝ Ռուսաստանը դիտարկում է նոր քայլեր Մոլդովայում և կանգնած է Վրաստանում հակաարևմտյան քայլերի հետևում, որոնք, ըստ ԱՄՆ-ի, հակասում են Մոլդովայի և Վրաստանի՝ Եվրոպային ինտեգրվելու ցանկությանը:
Քիշնևում Բլինքենը կհանդիպի Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ՝ վերահաստատելու ԱՄՆ աջակցությունը Մոլդովայի առաջընթացին ԵՄ-ին անդամակցելու հարցում, հայտնել է Պետդեպարտամենտը:
Եվրոպայի գծով ԱՄՆ-ի գլխավոր դիվանագետ Ջեյմս Օ’Բրայենն ասել է, որ Բլինքենը կհայտարարի Մոլդովային աջակցության «հզոր» փաթեթի մասին, որտեղ 1500 ռուս զինվորականներ տեղակայված են Մերձդնեստրի վիճելի տարածքում:
«Այս պահին մենք ուղղակի ռազմական սպառնալիք չենք տեսնում, սակայն ռուսական ազդեցության գործողությունները շարունակվում են, և դա մտահոգիչ է», – լրագրողներին ասել է Օ՛Բրայենը՝ չմանրամասնելով աջակցության փաթեթին։
Մոլդովան բազմիցս մեղադրել է Ռուսաստանին երկրի դեմ «հիբրիդային պատերազմ» մղելու, տեղական ընտրություններին միջամտելու և իշխանությունը տապալելու և երկիրը ԵՄ-ին անդամակցելու ճանապարհից շեղելու համար զանգվածային ապատեղեկատվական արշավներ վարելու մեջ:
Ռուսաստանը հերքում է մեղադրանքները, սակայն Մոլոդովայի կառավարությունը զգուշանում է Մոսկվայի մտադրություններից։ Այդ մտավախությունները սրվեցին այն բանից հետո, երբ փետրվարին Մերձդնեստրի իշխանությունները «պաշտպանություն» խնդրեցին Ռուսաստանից՝ Քիշնևի ճնշումների պատճառով:
Չնայած Ուկրաինան լինելու է օրակարգի գլխավոր թեման, ՆԱՏՕ-ի նախարարները կքննարկեն նաև Վրաստանում տեղի ունեցող զարգացումները, որը, ինչպես Ուկրաինան, ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին: Երկրում հակասություններ կան մի օրինագծի շուրջ, որը, շատերի կարծիքով, ընդունվել է Մոսկվայի ազդեցության ներքո՝ Վրաստանի արևմտյան նկրտումները խափանելու նպատակով: