Կրեմլը սադրում է Ադրբեջանին հարձակվել ՀՀ վրա, ցնցումներ լինեն՝ Փաշինյանից ազատվի, ՀՀ-ն Արևմուտքին չմերձենա․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՌԴ Պետդումայի պատգամավոր, «հայասեր» գործչի համբավ ունեցող Կոնստանտին Զատուլինը ОРТ-ի եթերում հայտարարել է․ «Պարոն Փաշինյանի՝ ամեն օր ՀՀ-ում իշխանության մնալը ՌԴ-ի նվաստացումն է Անդրկովկասում և Արևելքում»։ Զատուլինն նաև նշել է, թե ՌԴ-ին ուղղված քննադատությունները տեղին չեն՝ «ՌԴ-ի շնորհիվ՝ ՀՀ-ն ունի պետականություն»։

Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս պնդեց, որ ՀԱՊԿ-ի երկու պետություն Հայաստանի դեմ պատերազմի նախապատրաստմանը մասնակցել են։ Նա պատասխանում էր Լուկաշենկոյի այն բացահայտմանը, որ Բելառուսն ու Ադրբեջանը նախապես քննարկել են 2020 թվականի պատերազմը, դրա ելքը։ Հիշեցնենք, որ 2011-2020 թվականներին ՌԴ-ն և Բելառուսը մատակարարել են Ադրբեջանի զենքի 67%-ը։

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը Factor TV-ի եթերում ասում է, որ քննադատելի է ՀԱՊԿ-ի անդամ երկու պետությունների նման մեղադրանք ներկայացնելը, սակայն ՀԱՊԿ-ից դուրս չգալը։ ՀՀ իշխանության այս դիրքորոշումը նա գնահատում է որպես զգուշավոր քաղաքականություն։ Միսկարյանը, անդրադառնալով ՌԴ-ից հնչած սուր հակադարձումներին, նշում է․

«Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց դեպի ՌԴ շրջվել, որը ենթադրում է ավտորիտարիզմ, և Կրեմլը այս ցնցումներով ուզում է ազատվել ՀՀ այս իշխանությունից։ Բացի այդ, Փաշինյանը հրաժարվեց ՌԴ-ի պահանջը կատարել՝ «Զանգեզուրի միջանցք» չտվեց, կան նաև այլ պահանջներ, որ չի կատարում, ինչը իրապես հեղինակազրկեց Պուտինին։ Եվ հիմա Կրեմլը սադրում է Ադրբեջանին՝ հարձակվել ՀՀ-ի վրա, որպեսզի ներքաղաքական ցնցումներ լինեն և Փաշինյանից ազատվի, որի հետևանքը կլինի նաև այն, որ ՀՀ-ն Արևմուտքին չմերձենա»։

Միսկարյանը նշում է, որ Ռուսաստանն այս ընթացքում  Հայաստանի դեմ լայն գործիքակազմ է կիրառել՝ ներքաղաքական ցնցումներ, պատերազմներ, Արցախի հայաթափում, սակայն չի կարողացել իշխանափոխություն իրականացնել, իշխանության բերել իրեն լոյալ ուժերի։  Ըստ նրա՝ հայ-ռուսական հարաբերությունները պետք է ենթարկվեն լրջագույն փոփոխությունների, որոնց նպատակը ՀՀ սուվերենության բարձրացումը պիտի լինի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյությում։

Ռոբերտ Անանյան