Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունը Արցախի հայաթափված Շուշի քաղաքում նախանշված Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Նա մտադիր է անձամբ ներկա գտնվել հուլիսի 6-ին Բեռլինում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի Թուրքիա-Նիդերլանդներ խաղին։ Այս մասին հայտնում է թուրքական A Haber-ը։ Նշվում է, որ այն բանից հետո, երբ ՈւԵՖԱ-ն Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ …

