Էրդողանը չեղարկել է Շուշի այցը․ նա կմեկնի Գերմանիա՝ աջակցելու Թուրքիայի հավաքականին

Լուրեր

07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունը Արցախի հայաթափված Շուշի քաղաքում նախանշված Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Նա մտադիր է անձամբ ներկա գտնվել հուլիսի 6-ին Բեռլինում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի Թուրքիա-Նիդերլանդներ խաղին։ Այս մասին հայտնում է թուրքական A Haber-ը։

Նշվում է, որ այն բանից հետո, երբ ՈւԵՖԱ-ն Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի նկատմամբ հետաքննություն է սկսել նեոֆաշիստական «Գորշ գայլերի» նշանը ցույց տալու համար, Էրդողանը «որոշել է չեղարկել հուլիսի 6-ին Ադրբեջանում կայանալիք Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի ծրագիրը և մեկնել Գերմանիա՝ բարձրացնելու քաղաքացիների ոգին և ցույց տալու, որ իրենց կողքին է»։

ՈՒԵՖԱ-ն ավելի վաղ հայտնել էր, որ սկսել է հետաքննություն Թուրքիայի հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի կողմից ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը ցույց տալու հետ կապված։

Հավելենք նաև, որ հուլիսի 5-6-ին Ադրբեջանը պատրաստվում է Շուշիում անցկացնել Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին իր մասնակցությունն ավելի վաղ հաստատել էր նաև Էրդողանը։

Էմմա Չոբանյան