Ոչ ոք ինձ դուրս չի մղում․ Բայդենը հայտարարել է, որ չի լքելու ընտրապայքարը

Լուրեր

07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին փորձել է ցրել դեմոկրատների և իր նախընտրական շտաբի մտահոգությունները, քանի որ լուրեր էին շրջանառվում, թե նա կշռադատում է ընտրապայքարում իր ապագան անցյալ շաբաթ Դոնալդ Թրամփի հետ բանավեճից հետո, գրում է BBC-ն։

Նշվում է, որ Բայդենը Սպիտակ տանը մասնավոր ճաշ է անցկացրել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հետ՝ շահարկումների ֆոնին՝ արդյո՞ք նա կփոխարինի գործող նախագահին որպես կուսակցության թեկնածու նոյեմբերին նախանշված ընտրություններում:

Ավելի ուշ նրանք միացել են Դեմոկրատական կուսակցության ավելի մեծ խմբին, որտեղ Բայդենը հստակեցրել է, որ մնում է ընտրապայքարում, իսկ Հարիսը կրկնել է իր աջակցությունը:

«Ես Դեմոկրատական ​​կուսակցության թեկնածուն եմ։ Ոչ ոք ինձ դուրս չի մղում: Ես չեմ հեռանում»,- ըստ BBC-ի աղբյուրների՝ ասել է Ջո Բայդենը։

Ըստ լրատվամիջոցի՝ կասկածներ կային՝ արդյո՞ք 81-ամյա նախագահը կշարունակի իր քարոզարշավը Թրամփի հետ բանավեճից հետո։ Սա դեմոկրատների ​​շրջանում մտահոգություն է առաջացրել պաշտոնին նրա համապատասխանության և ընտրություններում հաղթելու կարողության վերաբերյալ:

CBS News-ի հրապարակած առանձին հարցումը ցույց է տվել, որ առանցքային նահանգներում Թրամփն առաջ է Բայդենից երեք կետով: Այդ հարցումը ցույց է տվել, որ նախկին նախագահը նաև առաջատար է ազգային մակարդակով։ Հարցումներին ավելացել են որոշ դեմոկրատ դոնորներն և օրենսդիրները, որոնք հրապարակայնորեն նախագահին կոչ են արել հետ քաշվել ընտրապայքարից։

Չնայած այս ամենին՝ Սպիտակ տունը և Բայդենի քարոզարշավի ներկայացուցիչները կտրականապես հերքել են լուրերը, որ նա ակտիվորեն կշռադատում է իր ապագան՝ նշելով, որ նա վճռական է նոյեմբերի 5-ին Թրամփին երկրորդ անգամ հաղթելու հարցում: