Թուրքիայի ԱԳՆ-ն անընդունելի է անվանել թուրք ֆուտբոլիստի նկատմամբ ՈւԵՖԱ-ի հետաքննությունը

Լուրեր

29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 17:16
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
29.10.2026 | 17:07
Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
29.10.2026 | 17:01
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
29.10.2026 | 16:55
Նորվեգիայի վարչապետը պահանջել է FT-ից հեռացնել այն հոդվածը, թե Պուտինը հեռախոսազրույցում պատմության դասախոսություն է կարդացել
29.10.2026 | 16:51
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
29.10.2026 | 16:44
Իրանը պատերազմի ավարտի վերաբերյալ Կատարի վերջին առաջարկները համարում է անընդունելի գաղափարներ
29.10.2026 | 16:36
Լևոն Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի պես վախկոտ ա․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:25
Իրանը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականների բախվելուց հետո երեք լցանավ է հրդեհվել
Բոլորը

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել նեոֆաշիտական «Գորշ գայլերի» նշանը ցույց տալու համար երկրի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի նկատմամբ ՈՒԵՖԱ-ի կողմից սկսված հետաքննության կապակցությամբ։ Պաշտոնական Անկարան անընդունելի է որակել որոշումը՝ սատարելով թուրք ֆուտբոլիստի ռասիստական պահվածքը։

«Անընդունելի է, որ ՈւԵՖԱ-ն կարգապահական հետաքննություն է սկսել Թուրքիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի նկատմամբ՝ ԵՎՐՈ-2024-ի 1/8 եզրափակչի՝ Թուրքիայի և Ավստրիայի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղից հետո։ Ավելին, Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի կողմից 2023 թվականի սեպտեմբերին հրապարակված զեկույցում ընդգծվում էր, որ «Գորշ գայլ» նշանը պարտադիր չէ, որ կապված լինի աջ ծայրահեղականության հետ։ «Գորշ գայլ» նշանը Գերմանիայում ևս արգելված խորհրդանիշ չէ։ Այս պայմաններում Գերմանիայի իշխանությունների կողմից Դեմիրալի նկատմամբ արձագանքները կարող են այլատյացություն համարվել։ Մենք դատապարտում ենք պատմական ու մշակութային խորհրդանիշի օգտագործմանը քաղաքականապես մոտիվացված արձագանքները, որն ուղղված չի եղել որևէ մեկի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն նաև Անկարայում Բեռլինի դեսպանին էր կանչել՝ ֆուտբոլիստի հետ կապված սկանդալի վերաբերյալ Գերմանիայի ներքին գործերի նախարարի հայտարարությունների համար։

«Թուրք աջ ծայրահեղականների խորհրդանիշները տեղ չունեն մեր մարզադաշտերում: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը որպես ռասիզմի հարթակ օգտագործելը միանգամայն անընդունելի է։ Մենք ակնկալում ենք, որ ՈւԵՖԱ-ն կհետաքննի գործը և կքննարկի պատժամիջոցները»,- նշել էր Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեյզերը։

Ավելի վաղ էլ ՈՒԵՖԱ-ն հայտնել էր, որ հետաքննություն է սկսել Թուրքիայի հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի կողմից ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը ցույց տալու հետ կապված։

Էմմա Չոբանյան