02 Ապրիլ 2024 | 10:51
Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպման առանցքը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը չէ․ Պետքարտուղարություն
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ ձևաչափով կայանալիք բարձր մակարդակի հանդիպման առանցքը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը չէ։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Այս հանդիպումը Հայաստանի բարեփոխումների և նրա ժողովրդավարության, տնտեսության և ճկունության մասին է: Խաղաղության գործընթացը այս հանդիպման առանցքում չէ։ Սա հանդիպում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի միջև՝ քննարկելու տնտեսական դիվերսիֆիկացումը, մարդասիրական օգնությունը, փախստականներին …