Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Էլմիրա Կարապետյան՝ լավ օրինակ կին մարզիկների համար

Լուրեր

06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնախագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Էլմիրա Կարապետյան

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Հայաստանի ներկայացուցիչներից առաջինն է ապահովել իր մասնակցությունը Փարիզի խաղերին: Փարիզ-2024-ում նա հանդես կգա 10 մ և 25 մ ատրճանակ մրցաձևերում:

Էլմիրա՛ի՞նչ մարզավիճակում եք մոտենում Փարիզի խաղերինինչպե՞ս է անցնում նախապատրաստական փուլը:

-Խաղերին պատրաստվում եմ ամենօրյա մարզումների միջոցով: Առանձնահատուկ ոչինչ չեմ անում. պատրաստվում եմ, ինչպես կպատրաստվեի մյուս մրցաշարերին:

Բավական ուշ՝ 19 տարեկանում եք սկսել զբաղվել հրաձգությամբԻ՞նչ խորհուրդ կտաք այս մարզաձևով հետաքրքրվողներինորոնքգուցեդեռ չեն կողմնորոշվել իրենց ընտրության հարցում:

-Կարծում եմ՝ կարևորն այն է, որ յուրաքանչյուր մարդ գտնի այն, ինչ իրեն դուր է գալիս, ինչն իր մոտ ամենալավն է ստացում և զարգացնի իր տաղանդը: Ամենակարևորը տաղանդն ու աշխատասիրությունը համատեղելն է: Լինի դա հրաձգություն, թե մեկ այլ մարզաձև, կարևոր է՝ յուրաքանչյուրն իր գործն անի հաճույքով, չլսի ոչ մեկին, հավատա իր ուժերին և գնա առաջ՝ հույսը դնելով միայն սեփական ուժերին:

 Պայքարը հրաձգության մեջ ո՞ւմ կամ ինչի՞ դեմ է:

-Հրաձգությունն այն մարզաձևերից է, որտեղ մրցակիցներն ընդհանրապես կապ չունեն, ոչ էլ զենքը կապ ունի: Այստեղ պայքարը միայն քո մեջ է: Բոլորս գիտենք, թե ինչպես 10-ից 10 կրակել, բայց որքանով դա կստացվի կամ քանի անգամից կստացվի՝ կախված է միայն քեզնից: Բոլոր մրցակիցներիս ծանոթ եմ, բայց չեմ հետևում նրանց մրցելույթներին: Ես իմն եմ անում:

Փարիզ-2024-ը Ձեր երկրորդ Օլիմպիական խաղերն է լինելուԻնչպիսի՞ն էր Էլմիրան Տոկիոյում և որքանո՞վ է փոխվել այս ընթացքում:

-Իրականում շատ բան է փոխվել նախորդ Օլիմպիական խաղերից հետո: Տոկիոյի խաղերի ուղեգիրն ամենավերջինը նվաճեցի, այս անգամ՝ առաջինն էի ու ավելի շատ ժամանակ եմ ունեցել մինչև Օլիմպիական խաղերը փորձ ձեռք բերելու համար: Տոկիոյում շատ խառնված էի: Հիմա էմոցիաների առումով շատ ավելի սառն եմ, ինչը մեր մարզաձևի համար շատ կարևոր է: Ավելի վստահ ու փորձառու եմ դարձել: 3 տարի առաջվա համեմատ՝ հիմա բոլորովին այլ մարդ եմ:

Էլմիրա՛, Դուք մասնակցելու եք նաև օլիմպիական ջահի փոխանցումավազքինԻ՞նչ զգացողություններ ունեք:

-Այո, ընտրվել եմ որպես ջահի փոխանցումավազքի մասնակից: Հուլիսի 17-ին Փարիզի մոտակա քաղաքներից մեկում վազելու եմ 200 մետր: Հաճելի և միևնույն ժամանակ պատասխանատու առաջադրանք է: Հուսով եմ՝ ամեն բան լավ կստացվի:

-Օլիմպիական թիմի կազմում կանանց թիվն էականորեն զիջում է տղամարդկանց թվին …

-Կարծում եմ՝ Հայաստանում հաշվի չեն առնվում աղջիկների և տղաների առանձնահատկությունները, և թե ինչու է կանանց համար ավելի դժվար սպորտով զբաղվելը: Նույն կերպ է չափվում, բայց, անկասկած, ընտանիքի առկայության և մայրության պարագայում՝ ամեն ինչ ավելի դժվար է դառնում: Կարծում եմ՝ լավ օրինակ եմ մյուս կին մարզիկների համար՝ ընտանիք-երեխա-սպորտ համատեղության և ներդաշնակությունը պահելու առումով:

Բլից հարցեր

-Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ օր անցկացնել:

-Չեմ մտածել այդ հարցի շուրջ:

Ամենալավարժեքավոր խորհուրդըորը երբևէ Ձեզ տվել են:

-Թերևս, այն խորհուրդը, որն ինքս եմ ինձ տվել՝ «Ոչ մեկի կարծիքը հաշվի չառնել. անել այնպես, ինչպես դու ես ցանկանում»:

Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:

-Երջանիկ ապրելը:

Ձեր կյանքի կանոնները:

-Ժպտալ ամեն առավոտ՝ արևի բացվելու համար:

-Ձեր երազանքը:

-Որ երազանքներս անընդհատ փոխվեն՝ իրականանալուց հետո:

-Ոգեշնչման աղբյուրը:

-Ես ինքս:

Ինչի՞ց եք վախենում:

-Վախեր չունեմ:

Ինչի՞ն կամ ո՞ւմ եք հավատում:

-Հրաշքներին:

Ի՞նչ վերնագիր կունենար Ձեր մասին գիրքը:

-Հենց լինի՝ կասեմ: