Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը մասնակցելու է ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա ապրիլի 3-4-ը Բրյուսելում։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Ֆիդանը օրակարգ է բերելու ահաբեկչության դեմ պայքարի թեման և փոխանցելու է Թուրքիայի ակնկալիքները PKK/YPG-ի դեմ պայքարի վերաբերյալ։ Սա 2024 թ-ին ՆԱՏՕ-ի արտգործնախարարների առաջին հանդիպումն է։ Օրակարգում լինելու են զսպման, ահաբեկչության դեմ պայքարի և …

