Ագրարային մասնագիտությունները պետության համար գերակա են. Ժաննա Անդրեասյան

Լուրեր

26.06.2026 | 17:49
ՌԴ-ն և Ուկրաինան գերիների են փոխանակել 160-ը 160-ի դիմաց
26.06.2026 | 17:37
ՔՊ-ի հայտարարագրում ներկայացված չէ որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:33
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
26.06.2026 | 17:27
Հուլիսի 2-ին մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ընտրական ցենզի սահմանման նախագիծը 
26.06.2026 | 17:26
Զախարովան արձագանքել է ԵՏՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
26.06.2026 | 17:18
Հակասահմանադրական դրույթ է, երբ խմբագրվում է ընտրական իրավունքը. կարծիքս բացասական է. Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:07
«Ինչի՞ եղբայրս կամ հայրս գնան պատերազմ, վարժական հավաքի, իսկ մեկը, ում չի հետաքրքրում ՀՀ-ն, չգնա»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 16:54
Մահացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը
26.06.2026 | 16:48
Հուլիսի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի
26.06.2026 | 16:39
Վառելիքի և սննդի լուրջ պակաս․ Ղրիմում և Սևաստոպոլում արտակարգ դրություն է հայտարարվել
26.06.2026 | 16:34
Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը Հայաստանում
26.06.2026 | 16:30
«Ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա»․ ԱՊՀ գլխավոր քարտուղար
26.06.2026 | 16:22
«Այս իշխանությունն այնքան թքած ունի օրենքի վրա, որ վարժական հավաքները դարձրել է տոտալ ճնշման միջոց»․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 16:15
ՆԳՆ-ն հերքում է Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին տեղեկությունը
26.06.2026 | 16:09
Ինչ-որ մեկը գնահատե՞լ է՝ ինչ ազդեցություն է ունեցել Թրամփի կամ Մակրոնի աջակցությունը․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր մասնակցել է 2023/24 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությանը:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ միջոցառմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հրաչյա Զաքոյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, շրջանավարտներ:

Ողջունելով շրջանավարտներին և շնորհավորելով մասնագիտական կրթության կարևորագույն փուլի ամփոփման առիթով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ շրջանավարտները հասուն կյանք են մուտք գործում որպես մասնագետի որակավորում և անհրաժեշտ կարողունակություններ ունեցող քաղաքացիներ:

«Վստահաբար՝ ձեր ամեն հաջորդ օրը նվիրված է լինելու մեր երկրում ագրարային ոլորտի զարգացմանը, մեր հասարակության և պետության ամրացմանը, որը շատ կարևոր հանձնառություն ու պատասխանատվություն է: Ձեզնից պահանջվել են մեծ ջանքեր, նվիրում և սրտացավություն, որպեսզի դիպլոմները դիտարկեք գիտելիքների, կարողությունների և հմտությունների վկայագիր: Այն, ինչ սովորել եք բուհում, շատ կարևոր է, բայց ոչ պակաս կարևոր է այն, ինչ սովորելու եք հետագա մասնագիտական գործունեության ընթացքում, որովհետև կրթության գործընթացը երբեք չի դադարում»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու հույս հայտնել՝ շրջանավարտները մասնագիտական մշտական կապ կպահեն բուհի հետ՝ դրանով իսկ նպաստելով ագրարային կրթության զարգացմանը:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև պետության համար ագրարային ոլորտի կարևորությանը՝ ընդգծելով, որ այն պետության առանցքային և ռազմավարական ուղղություններից է:

«Ագրարային ոլորտի կրթությունն իրապես պետք է պատրաստի այնպիսի մասնագետների, որոնց կարիքն ունի մեր երկիրը: Բուհն ունի շատ ուժեղ և ամուր ավանդույթներ, բայց բուհի զարգացման նոր ծրագրերն անընդհատ քննարկվում են: Հատկապես տեխնոլոգիական զարգացմանը զուգընթաց փոխվում է նաև գյուղատնտեսությունը: Առաջ են գալիս նոր մասնագիտություններ, պահանջվում են բոլորովին նոր հմտություններ ու կարողություններ: Այս ամենը, իհարկե, մարտահրավեր է առաջին հերթին բուհի, ապա նաև պետության համար՝ առաջ գնալու և որևէ վայրկյան չկանգնելու, որպեսզի ագրարային կրթությունը մեր երկրում լինի բարձրորակ ու մրցունակ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարությունը շրջանառության մեջ է դրել նաև ագրարային ոլորտի որոշ մասնագիտություններ գերակա ճանաչելու վերաբերյալ որոշման նախագիծ, ինչի արդյունքում այս ուղղություններով սովորողներն ավելի բարձր կրթաթոշակ կստանան: Նախագծով առաջարկվում է գերակա մասնագիտությունների ցանկում ներառել անասնաբուժություն, ագրոնոմիկա, անտառային տնտեսություն, անասնաբուծություն, պարենամթերքի տեխնոլոգիա, ագրարային ճարտարագիտություն մասնագիտությունները՝ 2024-2025 ուսումնական տարում բուհ ընդունված ուսանողների համար ըստ առաջադիմության սահմանելով ամսական 70-77 հազար դրամ կրթաթոշակ:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ մյուս կարևոր թիրախը բուհի միջազգային համագործակցության ընդլայնումն է: Մասնավորապես՝ քննարկվում է արտերկրի տարբեր բուհերի հետ ավելի ընդլայնված համագործակցության հնարավորությունը, որը թույլ կտա իրականացնել փոխանակման ծրագրեր ինչպես դասախոսների, այնպես էլ ուսանողների միջև:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հրաչյա Զաքոյանը ևս ողջունել է ավելի քան 90-ամյա պատմություն ունեցող համալսարանի 2023 – 2024 ուստարվա շրջանավարտներին:

«Դուք բուհն ավարտում եք մեր երկրի գյուղատնտեսության ոլորտում մարտահրավերներով ու անորոշություններով, բայց նաև զարգացման համար շրջադարձային հնարավորություններով լի ժամանակաշրջանում։ Վստահ եմ, որ պատրաստ եք կարևոր դեր ստանձնել սպասվող դրական զարգացումներում, ավելին՝ կարող եք լինել դրա շարժիչ ուժը»,- նշել է Հրաչյա Զաքոյանը:

Նրա խոսքով՝ շրջանավարտները հնարավորություն են ունեցել իրենց գործնական հմտությունները զարգացնել և դրանք կարողության վերածել ինչպես համալսարանի մի քանի տասնյակ նորաստեղծ ենթակառուցվածքներում, այնպես էլ ագրոպարենային ոլորտի առաջատար ընկերություններում, որտեղ անցկացրել են հանրապետության բուհական համակարգի համար նորամուծություն համարվող աշխատանքային կիսամյակ։

Այս ուսումնական տարում Հայաստանի ազգային ագրարային համալսարանն ունի 1071 շրջանավարտ՝ բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով: