Վայոց ձորում գորշ արջերի այցելությունները հաճախակի են դառնում

Լուրեր

06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնախագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Վայոց ձորում գորշ արջերի այցելությունները հաճախակի են դառնում:

«Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտը Հայաստանում» ծրագրի շրջանակում հավաքագրված տվյալները ցույց են տալիս՝, որ միայն ապրիլին արջերն այցելելն են Եղեգիս համայնքի Շատին բնակավայր՝ 18 անգամ, հիմնականում վնասել են հավաբներն ու հավերին (54), ինպես նաև՝ 8 ճագար, 7 մեղվափեթակ։ Վնաս է կրել 5 տնտեսվարողի անասնագոմ և հավաբուն: Մայիսին արձանագրվել է 13 դեպք Շատին և Սալլի բնակավայրերում, որի արդյունքում վնասվել է 82 թև հավ, 2 բադ, 2 ոչխար, 1 ցուլիկ և 2 կեռասենի:

Կենդանիների նման վարքը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այդ թվում՝ կենդանու սննդի և արեալների կրճատման, իսկ կլիմայական փոփոխությունները ևս սրում են իրավիճակը։

Հիշեցնենք, որ առաջիկա երեք տարիների ընթացքում Հիմնադրամն իրականացնելու է «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը Հայաստանում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության կողմից՝ Darwin Initiative-ի շրջանակում: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) մասնագետները ուսումնասիրում են կլիմայի փոփոխության ազդեցությունը խնդրի սրացման տեսանկյունից, մասնավորապես, թե ինչպես են ջերմաստիճանի կտրուկ տատանումներն ու հարաբերական տաք ձմեռներն ազդում կենդանիների քնից շուտ արթնանալու, կերի պակասի, ինչպես նաև՝ այլ կապակցված խնդիրների վրա:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) երկարամյա փորձառություն ունի մարդ-վայրի կենդանի փոխհարաբերությունների ուսումնասիրման և կառավարման ոլորտում՝ հատկապես Արարատի և Վայոց ձորի մարզերում: Հիմնադրամի գործունեության առանցքում է կոնֆլիկտների մեղմման ռազմավարությունների մշակումն ու իրականացումը:

FPWC-ն բազմակողմանի մոտեցում է ցուցաբերում՝ ներդնելով մի շարք նորարարական լուծումներ: Դրանց թվում են՝
1. Էլեկտրական հովիվների տրամադրում Վայոց ձորի համայնքներին՝ պտղատու այգիների, մեղվափեթակների և այլ սեփականության պաշտպանության նպատակով:
2. Վայրի կենդանիների պատճառած վնասների մասնակի փոխհատուցման մեխանիզմների ներդրում:
3. Տեղի բնակիչների համար բնապահպանության ոլորտում այլընտրանքային աշխատատեղերի ստեղծում:
4. Թիրախային խմբերի շրջանում էկոլոգիական կրթության և իրազեկվածության բարձրացման ծրագրերի իրականացում:
5. Տեղական համայնքների ակտիվ ներգրավում բնապահպանական նախաձեռնություններում:
Այս համապարփակ մոտեցումը նպաստում է մարդու և վայրի բնության միջև հավասարակշռության հաստատմանը՝ միաժամանակ խթանելով կայուն զարգացումը տարածաշրջանում: