Եվրախորհրդարանի պատգամավորն «ամոթալի» է որակել Վիկտոր Օրբանի այցը Շուշի

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն քննադատել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասնակցությունը Արցախի Շուշի քաղաքում հուլիսի 5-6-ն անցկացված Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

«Վիկտոր Օրբանի մասնակցությունը Թյուրքական պետությունների գագաթնաժողովին Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի հետ և Լեռնային Ղարաբաղի քաղաքներից մեկում ամոթ է Հունգարիայի համար, իսկ սկանդալ՝ Եվրոպայի համար։ Հունգարիայի վարչապետ Օրբանը կասկածի տա՞կ է դնում Կիպրոսի խնդիրը»,- գրել է Լուազոն X-ի իր միկրոբլոգում։

Ավելի վաղ էլ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԵՄ խորհրդի կողմից մանդատ չի ստացել՝ ներկայացնելու կառույցը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում։ Նա հայտարարել էր, որ «ԵՄ-ն մերժում է Կիպրոսի թուրքերի անջատողական միավորումն օրինականացնելու փորձերը և ճանաչում է միայն Կիպրոսի Հանրապետությունը»։