Երուսաղեմի հայ համայնքի սոցիալական, բարեգործական, երիտասարդական և քաղաքական կազմակերպությունների ու միությունների և «SavetheArQ» շարժման ներկայացուցիչները կոչ են անում միջազգային հանրությանը վճռորոշ պահին աջակցել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասը պաշտպանելու գործում: Հայտարարությունը տարածել է «SavetheArQ» շարժումը, որին միացել են Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, Ռամկավար Ազատական կուսակցությունը, Հայոց թաղի պահպանութjան և պաշտպանության շարժումը, Երուսաղեմի հայկական բարեսիրական միությունը, Հայ երիտասարդաց …

