Թմրամիջոց աճեցնելու լաբորատորիաներ, շուրջ 3․900․000 ԱՄՆ դոլարի թմրամիջոցի ապօրինի շրջանառություն․ հինգ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՔԿ-ից տեղեկացնում են, որ թմրամիջոց աճեցնելու լաբորատորիաներ, շուրջ 3․900․000 ԱՄՆ դոլարի թմրամիջոցի ապօրինի շրջանառություն և փողերի լվացում․ հինգ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

«Ձեռնարկված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են հանցավոր խմբի անդամներից հինգի ինքնությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեխանիզմը:

Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ «Telegram» հավելվածի միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու նպատակով ձևավորված հանցավոր խմբի անդամների բնակության վայրերում ստեղծվել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի աճեցման համար նախատեսված ջերմոցներ և 2021-2023թթ․ կազմակերպվել է տարատեսակ անվանումներով և որակական հատկանիշներով տարբերվող «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի ապօրինի արտադրություն։

Իրացնելու նպատակով ապօրինի արտադրված և պահված թմրամիջոցների մեծածախ և մանրածախ վաճառքն իրականացնելու նպատակով, խմբի անդամները «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծել և ղեկավարել են խանութ-հարթակներ, ապահովել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում։ Ապա թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարվել են և ծրագրային հավելվածի միջոցով նշվել դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները։

Այնուհետև մեծածախ վաճառքի համար նախատեսված թմրամիջոցների զանգվածների գտնվելու վայրերի լուսանկարները խանութ–հարթակի միջոցով հանցակիցների կողմից տրամադրվել են «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող էջերին, իսկ «խանութ-հարթակի միջոցով առավել մանր զանգվածներով թմրամիջոցների գտնվելու վայրերի վերաբերյալ տեղեկությունները տրամադրվել են թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու ցանկություն հայտնած և հանցակիցների կողմից փաստացի կառավարվող կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած տարբեր անձանց:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև «Telegram» հավելվածում թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող էջը կառավարող այն անձի ինքնությունը, ով նամակագրության միջոցով կապ հաստատելով խմբի անդամների հետ՝ 2023թ. փետրվար–մարտ ամիսներին իրացնելու նպատակով ձեռք է բերել ապօրինի արտադրված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մի քանի խմբաքանակ: Մի քանի հարյուր գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի գտնվելու վայրը հայտնելու համար վերջինիս հրահանգվել է տարատեսակ կրիպտոարժույթներով փոխանցումներ կատարել խմբի անդամներից մեկի անվամբ «Բինանս» համակարգում ստեղծված օգտահաշվի հետ նույնականացված «Dashcoin» և «TRX» կրիպտոարժութային դրամապանակներին և միայն թմրամիջոցի ձեռքբերման համար նախատեսված գումարները ստանալուց հետո նրան տրամադրվել են տարբերթաքստոցներում նախապես տեղադրված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների գտնվելու վայրերի վերաբերյալ տվյալները։

Պարզվել է նաև, որ «Telegram» հավելվածում թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող խանութ-հարթակից տարատեսակ թմրամիջոցների ձեռք բերման ցանկություն հայտնած անձանց գումարի փոխանցման համար տրամադրվել են պարբերաբար փոփոխվող «դաշքոին» տեսակի կրիպտորաժութային դրամապանակների հաշիվներ, որոնց փոխանցված գումարները, մի քանի այլ նմանատիպ դրամապանակների փոխանցվելուց hետո, վերջնարդյունքում ստացվել են խմբի անդամներից մեկի անվամբ «Բինանս» համակարգում ստեղծված «դաշքոին» կրիպտոարժութային դրամապանակին։

Բացի այդ, հանցավոր խմբի անդամների կողմից «Բինանս» համակարգում ստեղծված «դաշքոին» տեսակի դրամապանակներին գումարներ են ստացվել նաև «Telegram» հավելվածում թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող խանութ–հարթակների օգտատերերի կողմից թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց գումարների փոխանցման համար տրամադրված «դաշքոին» տեսակի դրամապանակներից:

Ապօրինի արտադրված և պահված առանձնապես խոշոր չափերով թմրա­մի­ջոցի խմբաքանակի մի մասը՝ ընդհանուր 266,15,գրամ և 16,55 գրամ հաստատուն չոր քաշով «Մա­րի­խու­ա­նա», 40 գրամ «Տետրահիդրոկաննաբինոլ» պարունակող «Կանեփ» տե­սա­կի թմրա­մի­ջոցները, թմրամիջոց պարունակող «Կանեփ» տեսակի թվով 6 հատ բույսերը, ինչպես նաև՝ թմրամիջոց աճեցնելու համար նախատեսված համապատասխան սարքավորումներով կահավորված թաքստոցները, սենյակ-լաբորատորիաները և թմրամիջոց ապօրինի արտադրելու համար օգտագործվող տարբեր առարկաներ հայտնաբերվել են խմբի անդամների բնակարաններում կատարված խուզարկությամբ։

Հանցավոր խմբի անդամների բնակարաններում կատարված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են ինչպես անձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների աճեցման համար հատուկ կահավորված և քողարկված սենյակ–լաբորատորիաներ, այնպես էլ հայտնաբերվել և առգրավվել է հանցավոր գործունության արդյունքում ստացված գումարներից 330.264 ԱՄՆ դոլար, 3210 Եվրո և 2.772.000 ՀՀ դրամ գումար, որոնք ճանաչվել են իրեղեն ապացույց և արգելադրվել։

Քննությամբ հիմնավորվել է, որ խմբի անդամների կողմից թմրամիջոցների ապօրինի իրացման արդյունքում տարատեսակ կրիպտոարժութային հաշիվների միջոցով շրջանառված ֆինանսական միջոցների ծավալը կազմել է շուրջ 1մլրդ. 734մլն. դրամին համարժեք 3․900․000 ԱՄՆ դոլար։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հինգ անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Վերջիններիս մասն առանձնացվել, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ: