Հանրապետական հանձնաժողովը ամփոփել է հեղեղումներից տուժած անձանց տվյալները

Լուրեր

09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հուլիսի 12-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի ամփոփիչ նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վահե Ղազարյանը։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ մասնակցում էին տարբեր նախարարություններից ու պետական մարմիններից հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամներ։

«Նիստը կազմակերպվել էր Լոռու և Տավուշի մարզերում աղետի գոտում ֆիզիկական անձանց բազմաբնակարան շենքի բնակարանին կամ անհատական բնակելի տանը և կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասների վերաբերյալ Կառավարությանը ամփոփ տվյալների տրամադրման կատարումն ապահովելու նպատակով։

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արփինե Սարգսյանը հանձնաժողովին ներկայացրեց նախորդ շաբաթների ընթացքում կատարված աշխատանքները՝ ուղղված աղետի գոտում անձանց կրած բոլոր վնասների մանրամասն գույքագրմանը և գնահատմանը, ինչպես նաև վնասների փոխհատուցման կարգի սահմանմանը։ Արփինե Սարգսյանը համառոտ ներկայացրեց նիստին ընդառաջ Լոռու և Տավուշի մարզպետերի աշխատակազմերի կողմից հանձնաժողով ներկայացված՝ աղետի գոտում վնասված, հեղեղված կամ փլուզված առանձնատների, բնակարանների և ֆիզիկական և իրավաբանական անձանց կրած այլ վնասների վերաբերյալ իրականացված գնահատման տվյալները։

Այդ տվյալները տեղում հավաքագրվել են ձևավորված համայնքային հանձնաժողովների կողմից և ներկայացվել համապատասխան մարզային հանձնաժողովների քննարկմանը՝ համաձայնեցնելու կազմված ակտերը մարզային հանձնաժողովների հետ հանրապետական հանձնաժողովի ամփոփմանը ներկայացնելուց առաջ։

Հանձնաժողովի անդամներն ամփոփել և քվեարկությամբ ձայների մեծամասնությամբ հաստատել են ներկայացված տվյալները։ Առաջիկայում հանրապետական հանձնաժողովը նաև սահմանված կարգով կհրապարակի վերջնական տեղեկատվությունը։

Նիստի ընթացքում ՆԳ նախարարը հանձնարարական է տվել աջակցել տեղերում դիմումների ընդունման համար անհրաժեշտ աշխատանքների կազմակերպմանը, փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ քայլերի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն տրամադրել քաղաքացիներին։

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել դիմումների ընդունման գործընթացի կազմակերպմանը վերաբերող մի շարք մանրամասներ և հայտնել, որ ՆԳ նախարարության անձնակազմի ներկայացուցիչները տեղում կաջակցեն քաղաքացիներին դիմումների ներկայացման գործում։

Հիշեցնենք, որ փոխհատուցում ստանալու համար ֆիզիկական անձինք կարող են դիմումներ ներկայացնել հուլիսի 15-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։