Նոյեմբերի 22-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի շենքերից մեկի մի բնակարանից գողություն է կատարվել․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Նշված հասցե ոստիկանության Վաղարշապատի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ նոյեմբերի 21-ի ժամը 10.00-ից նոյեմբերի 22-ի ժամը 08.30-ն ընկած ժամանակահատվածում մուտք են գործել նշված բնակարան և …