Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը կանչել է երկրում Թուրքիայի փոխդեսպանին՝ նկատողություն փոխանցելու այն բանից հետո, երբ ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի՝ Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը կիսով չափ իջեցրել է դրոշը։ «Ես հանձնարարել եմ ԱԳ նախարարության պաշտոնյաներին խիստ նկատողության կանչել Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան մոտ թուրքական դրոշը իջեցնելուց հետո՝ ի …

