ԵՄ-ն կարող է սառեցնել Վրաստանին տրամադրվող օգնությունը՝ «օտարերկրյա գործակալների» մասին սկանդալային օրենքի պատճառով

Լուրեր

09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
09.11.2026 | 17:17
Ես չեմ վիրավորել ռուսներին․ Շիրակի մարզպետը` աղմկահարույց հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:08
Ֆրանսիայի անկարգությունները՝ տեղեկատվական պատերազմի թիրախում․ ԵՄ-ն մատնանշում է Ռուսաստանի, MAGA-ի և Իսրայելի հետ կապվող օգտահաշիվները
09.11.2026 | 16:57
Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունը վերահաստատել է իր մտահոգությունը Վրաստանում, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների» օրենքի ուժի մեջ մտնելու կապակցությամբ՝ մատնանշելով, որ դա հետքայլ է երկրի եվրաինտեգրման ճանապարհից։
Այս մասին Europa Press-ին տված մեկնաբանությունում ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

Նա հայտարարել է, որ ԵՄ-ն «խորապես մտահոգված է Վրաստանում վերջին զարգացումներով» և պնդում է, որ վիճահարույց օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այն «հետքայլ է» Եվրամիությանն ինտեգրման համար երկրի առաջընթացից:

Կարճաժամկետ հեռանկարում ԵՄ-ն արդեն կրճատել է քաղաքական շփումները վրացական իշխանությունների հետ՝ «բացառությամբ այն դեպքերի, որոնք ուղղված են ստեղծված իրավիճակից ելք գտնելուն»։

«Մենք դիտարկում ենք կառավարությանը մեր ֆինանսական օգնությունը դադարեցնելու հնարավորությունը»,- ընդգծել է Ստանոն՝ հիշեցնելով, որ ԵՄ-ն արդեն սառեցրել է 30 միլիոն եվրոյի ռազմական աջակցությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով։

Օգոստոսի 1-ին Վրաստանում գործարկվել է օտարերկրյա ֆինանսավորմամբ հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների գրանցման ռեգիստրը, որը ստեղծվել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի հիման վրա։
Օրինագծի ընդունումն առաջացրել է Արևմուտքի սուր քննադատությունը և Վրաստանի քաղաքացիների զանգվածային բողոքը։