Ադրբեջանը սկսել է Սլովենիային գազ մատակարարել

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի 1-ից Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը (SOCAR) սկսել է գազի մատակարարումները Սլովենիա։ SOCAR-ը հայտարարել է, որ գազի մատակարարումն իրականացվում է բնական գազի շուկայում Սլովենիայի խոշորագույն ընկերության՝ Geoplin-ի հետ գազամատակարարման ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի համաձայն, որը ստորագրվել է այս տարվա հուլիսի 17-ին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ SOCAR-ը և Geoplin-ը հավատարիմ են էներգետիկ ոլորտում երկարաժամկետ գործընկերության հետագա զարգացմանը:

Այսպիսով, Սլովենիան դարձել է 9-րդ երկիրը Թուրքիայից, Վրաստանից, Իտալիայից, Հունաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Հունգարիայից և Սերբիայից հետո, որն ադրբեջանական գազ է ստանում։

Հավելենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մեծ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակում «Էներգիա և հաղորդակցություն» թեմայով կլոր սեղանի ժամանակ հայտարարել էր, որ բանակցություններ են տարվում Սլովենիա ու Սլովակիա ադրբեջանական գազի մատակարարումների շուրջ։

«Հույս ունենք, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք դուրս կգանք նաև սլովենական շուկա: Մենք պետք է արագացնենք բանակցությունները մեր նոր գործընկերների՝ Սլովենիայի և Սլովակիայի հետ, ինչպես նաև ավելացնենք մատակարարումներն առկա շուկաներ»,- ասել էր Ադրբեջանի նախագահը։